HorizonWorld Armenian Forum

Вернуться   HorizonWorld Armenian Forum > Art & Culture > Литература
Регистрация СправкаСтатистика лучших Пользователи Календарь Поиск Сообщения за день Все разделы прочитаны

Ответ
Опции темы Опции просмотра
Непрочитано 30.12.2008   #1
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Եղիշե Չարենց



Եղիշե Չարենց (1897 - 1937) ծնվել է 1897, մարտ 1 (նոր տոմարով՝ մարտ 13), Կարսում - Ծնունդը՝ ըստ «Չափաբերական մատյանի»: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական:

Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա ևս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ «Հայրենիքս է Խանի Մակուն», «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»:

Հայրը պարսկահպատակ էր և զբաղվում էր առևտրով: Եղիշեից բացի ուներ ևս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն:

Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետև այնտեղից՝ Կարս: Չարենցի հայրը մահացել է 1918-ին, մայրը՝ 1932-ին:

Կարսը Ռուսաստանին միացվեց 1877թ. նոյեմբերի 6-ին: Ռուսական զորքերի հրամանատարը գեներալ Հ. Լազարևն էր: Քաղաքը դարձավ Կարսի մարզի կենտրոն: 1913-ին ուներ 12.175 բնակիչ:

1908-1912 - Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում: Վերջինս բացվել էր 1906թ. հոկտեմբերի 15-ին: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է «Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն»: Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն: Գիտելիքների պակասը լրացրել է անհագուրդ ընթերցանությամբ:

1910 - Ռեալական ուսումնարանի աշակերտների ջանքերով հրատարակվում է «Գարուն» ալմանախը, որի մեջ տպագրվում է տարվա չորս եղանակներին նվիրված Չարենցի ոտանավորների շարքը:

1912, հուլիս - Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» բանաստեղծությունը: Հեղինակը դժգոհ էր, քանի որ խմբագիրը 40-50 տող բանաստեղծությունից թողել էր 8 տող:

1914 - Կարսում, Շ. Կ. Սուրենյանի «Արևագալ» տպարանում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին:

Գրքի վրա արդեն գրված էր Չարենց գրական անունը: Ինքը Մահարուն հետագայում պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է վերամկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Զիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետևանքով:

1915, օգոստոս - Զինվորագրվում է հայ կամավորական 6-րդ գնդին, որը շուտով միավորվում է 7-րդ գնդին և վերակազմավորվում որպես 7-րդ գունդ: Հրամանատարը իշխան Հովսեփ Արղության Երկայնաբազուկն էր: Սեպտեմբերի 30-ին կազմվել է ճակատ մեկնող հայ կամավորականների գնդի ցուցակը: Գունդը հասել է Վան և մինչև դեկտեմբեր ամիսը ծավալել մարտական գործողություններ: Չարենցը մասնակցել է Թափառեզի, Սուլդուզի մարտերին: Պատերազմի սարսափների զգացողությամբ 1915-1916-ին գրեց «Դանթեական առասպել» պոեմը, որը 1916-ին լույս տեսավ Թիֆլիսում: Պոեմը տեղագրված է՝ «Տաճկաստան-Պարսկաստան, ռազմաճակատ»: Ուներ ձոն՝ «Միհրան Մարգարյան, Ստեփան Ղազարյան և Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան սրբազան մարտում Սրբազան և սիրուն Հայրենիքի համար»:

1915 - Առանձին գրքով Թիֆլիսում լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1916 - Ընդունվում է Մոսկվայի Շանյավսկու համալսարան: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում գրում է, որ 2 տարի սովորել է Մոսկվայի ժողովրդ. (Շանյավսկոգո) համ.:

1917, փետրվար - Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը:

1917-ին Մոսկվայում լույս է տեսնում «Բանաստեղծություններ. Ծիածանը» ժողովոծուն: Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս - Կարինե Քոթանջյանին»:

1917 - Թիֆլիսի Գոլովինսկի պողոտայի վրա գտնվող «Մի բաժակ թեյ» թեյարան - սրճարանում Չարենցը տեսնում է Վահան Տերյանին, որը նրա գրական կուռքն էր: 1912-ին Կարսում գնել էր նրա «Բանաստեղծություններ» գիրքը: Տերյանին Չարենցը համարում էր «Մի ամբողջ կուլտուրա»: Ամբողջ կյանքում Տերյանի գրական ու մարդկային ներկայությունը ուղեկցել է նրան: Իր հերթին Տերյանը ևս ճանաչել է Չարենցին: 1919թ. դեպքերի մտաբերումով Ա. Կարինյանը գրում է, որ Տերյանը «… համենայն դեպս գտնում է, որ նորագույն բոլոր հայ բանաստեղծների շարքում ամենից տաղանդավորը Եղիշե Չարենցն է:

- Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ»:

1918 - Տարեսկզբին, թուրքական հարձակումների ուժեղացման հետ, Սողոմոնյանների ընտանիքը տեղափոխվում է Մայկոպ: Նույն թվականին Չարենցն այցելել է ծնողներին և մասնակցել Հյուսիսային Կովկասի քաղաքական իրադարձություններին:

1918, դեկտեմբեր - Թիֆլիսում լույս է տեսնում «Սոմա (Նոր վեդյան պոեմ)» գիրքը:

1919, սեպտեմբեր-նոյեմբեր - Կարսը և նահանգը թուրքերից ազատագրվելուց հետո՝ ուսուցչություն է արել Կարսի մարզի Բաչքյադիկլար գյուղի դպրոցում:

1919, 18 հոկտեմբեր - Հայաստանի գրական ընկերությունը Երևանում կազմակերպում է Չարենցի ստեղծագործության քննարկում: «Մի նոր բանաստեղծ» նյութով խորհրդարանի դահլիճում զեկուցում է հանրային կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը: Չարենցն այդ գրական միջոցառմանը ներկա չի եղել և այդ մասին տեղեկացել է մամուլից:

1919 - Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» պոեմը:

1920, 1 հունվար - Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության և արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: Ըստ Նիկոլ Աղբալյանի «Եղիշե Չարենցն ու ես» հուշի՝ «մի պաշտոն «անձնական քարտուղար»»: Նշանակման հրամանը ստորագրել է նախարար Նիկոլ Աղբալյանը: Այդ աշխատանքից իր դիմումի («Խնդիր») համաձայն ազատվել է նույն թվականի հունիսի 1-ին: Ազատման հրամաննն ստորագրել է նախարար Գ. Ղազարյանը:

1920 - Դիմել է ընդունվելու կոմունիստական կուսակցության շարքերը: Չարենցին տրվում է ՀԿ(բ)Կ 570 համարանիշի կուստոմսը՝ Խանջյանի ստորագրությամբ: ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի որոշմամբ Չարենցը կուսակցությունից հեռացվել է 1926թ. սեպտեմբերի 7-ին՝ նախորդ օրը նրա նկատմամբ կալանավորման կանխարգել միջոց կիրառելուց հետո:

1920, 15 դեկտեմբեր - Աշխատում է որպես ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այդ պաշտոնում մնացել է մինչև 1921թ. հունիսը: Եղել է նաև լուսժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ:

1920 - Երևանում լույս է տեսնում «Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ)» գիրքը, որի մեջ զետեղված էին «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» պոեմները:

1920 - 1921 - Ըստ «Համառոտ կենսագրության»՝ Երևանում աշխատել է նաև որպես մանկատների ուսուցիչ:

1921, 21 փետրվար - 4 ապրիլ - Ղամարլուի (Արտաշատ) ճակատում ծառայել է Յանիչևսկու գլխավորած զինվորական գործող ջոկատում՝ «շարքային կարմիրբանակային, վերջում «Ազատամարտ» զրահագնացի քաղղեկ»: 1932թ. ստանում է կարմիր պարտիզանի թիվ 382 վկայականը:

1921, հունիս - Ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Ծնվել է Նախիջևանի Ազա գյուղում 1899թ., ավարտել Թիֆլիսի Գայանյան դպրոցը, գիմնազիա, իսկ 1921-1922-ին Չարենցի հետ մեկտեղ ուսանել Մոսկվայում: Նրան են նվիրված «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:

1921, օգոստոս - Մոսկվայի Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանի հասարակական գիտությունների բաժանմունքի գրական - գեղարվեստական բաժնի ուսանող:

1922, փետրվար-մայիս - Մոսկվայում Ա. Մյասնիկյանի հանձնարարությամբ լույս են տեսնում «Երկերի ժողովածու»-ի Ա և Բ հատորները, որոնք ամփոփում են նրա տասնամյա ստեղծագործական վաստակը:

1922, 14 հունիս - «Խորհրդային Հայաստան» օրաթերթում լույս է տեսնում Ե. Չարենցի, Ա. Վշտունու և Գ. Աբովի ստորագրած «Երեքի» դեկլարացիան: Որպես նոր արվեստի պատգամախոսներ՝ նրանք պահանջում էին հայ գրականության արմատական բարեփոխում: Բոլոր ծայրահեղություններով հանդերձ՝ «Երեքը» խմբակցության գործունեությամբ Չարենցը Հայաստանում սկզբնավորեց բուռն գրական շարժում: «Երեքը» գոյատևեց մինչև օգոստոս:

1922, 1-3 օգոստոս - Գրում է «Ասպետական» ռապսոդիան, որը լույս է տեսնում «Նորք» հանդեսի 1923թ. 2-րդ գրքում:

1922, 5 հոկտեմբեր - Գործուղվում է ուսանելու Մոսկվայի Բրյուսովի անվան բարձրագույն գրական - գեղարվեստական ինստիտուտում: Ուսումը երկար չի տևում:

1922, 1 դեկտեմբեր - Մոսկվայի «Մուրճ և մանգաղ» հրատարակչությանը կից հայկական բաժնի գրաքննիչ Վ. Տեր- Գրիգորյանը դիմում է ԽՍՀՄ գլավլիտի վարիչ Լեբեդեվ-Պոլյանսկուն և զեկուցում, որ Չարենցի Մոսկվայում տպագրված երկհատորյակն ունի «արդարարական - կղերական - նացիոնալիստական» բովանդակություն:

ՀԿ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923թ. փետրվարի 22-ի նիստում Վ. Տեր-Գրիգորյանի արարքը որակվում է որպես զրպարտություն, անհիմն և ակնհայտորեն սադրիչ: Հարց է հարուցվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու և պատասխանատվության ենթարկելու մասին:

1922 - Մոսկվայում լույս են տեսնում «Պոեզոզուռնա» ժողովածուն և «Ռոմանս անսեր» պոեմը:

1923, 1 հունվար - Մոսկվայում Չարենցը նամակ է գրում նույն քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժվող Հովհաննես Թումանյան. «Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի (Մյասնիկյանի՝ կազմող) հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, որը պետք է բխի ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության, տրադիցիաներից: Ընդունեցեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս՝ իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որը նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ և գանձեր»:

Իր հերթին Թումանյանը ևս բարձր է գնահատել Չարենցին. «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ»:

1923, 10 ապրիլ - Երևանում դասախոսել է «Ռուսական արդի պոեզիան» նյութով:

1923 - Երևանի ժողովրդական համալսարանի ուսանող: Թոշակառու ուսանողների ցուցակում նրա անունը 35-րդն է:

1923 - Թիֆլիսում լույս է տեսնում «Կապկազ» թամաշան: Նկարիչ՝ Կարո Հալաբյան:

1923 - Կ. Պոլսում լույս է տեսնում «Պոեմներ» ժողովածուն: Խմբագիր՝ Պողոս Մակինցյան:

1923 - «Նորք» հանդեսում (թիվ 3) տպագրվում է Մ. Աբեղյանի «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ» հոդվածը:

1924, մայիս - Ե. Չարենցի, Կ. Հալաբյանի և Մ. Մազմանյանի համագործաքցությամբ Մոսկվայում լույս է տեսնում «Standard» հանդեսի միակ համարը և Ա. Մյասնիկյանի հորդորով ոչնչացվում: Հանդեսը շարունակում և նոր պայմաններում փորձում էր իրականացնել «Երեքի» դեկլարացիայի հիմնադրույթները:

1924, 9 սեպտեմբեր - ՌԿ(բ)Կ անդրերկրկոմի քարտուղարության նիստում (քարտուղար՝ Մյասնիկյան) որոշվում է Չարենցին գործուղել արտասահման և հատկացնել անհրաժեշտ միջոցներ:

1924, 21 նոյեմբեր - Բաթումից մեկնում է արտասահմանյան շրջագայության: Լինում է Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: 1925թ. հուլիսի 31-ին արտասահմանից վերադառնում է Երևան: Ուղևորության ընթացքում գրել է «Լենինն ու Ալին» (Տրապիզոն), «Ստամբոլ» (Կ. Պոլիս), «Պոեմ հերոսական» (Հռոմ), «Կոմունարների պատը Փարիզում» (Բեռլին) պոեմները, «Դեպի Ստամբոլ» (Բաթում-Կ. Պոլիս), «Բելգիա - Լիեժ» (Փարիզ, Բեռլին) բանաստեղծությունները:

1924 - Մոսկվայում լույս է տեսնում «Կոմալմանախ» ժողովածուն:

1924 - Երևանում լույս է տեսնում «Մաճկալ Սաքոյի պատմությունը» պոեմը:

1924 - Չարենցի խմբագրությամբ Երևանում լույս է տեսնում «Կորչի՛ պատերազմը» գրական - գեղարվեստական ժողովածուն:

1924 - Վենետիկում լույս է տեսնում Սիմոն Հակոբյանի «Եղիշե Չարենց» մենագրությունը՝ առաջին լուրջ ուսումնասիրությունը Չարենցի ստեղծագործության մասին: Մինչ այդ մամուլում տպագրվել էին հոդվածներ և գրախոսություններ:

1925, 17 հուլիս - Արտասհամանում եղած ժամանակ ընտրվում է «Հոկտեմբեր» (այնուհետև վերանվանվել է «Նոյեմբեր») կազմակերպության պատվավոր նախագահ:

1925, 13 սեպտեմբեր - “Խորհրդային Հայաստան” օրաթերթում լույս է տեսնում Չարենցի գլխավորած «Նոյեմբեր» միության դեկլարացիան, որը բացի նրանից, ստորագրել էին նաև Գ. Մահարին, Մ. Արմենը, Վ. Նորենցը, Գ. Սարյանը, Ս. Տարոնցին և ուրիշներ: Սեպտեմբերի 27-ին Երևանում բացվում է «Նոյեմբեր» միության համահայաստանյան ժողովը, որը քննարկում է կազմակերպչական հարցեր: «Նոյեմբեր» միությունը 1925թ. նոյեմբերի 6-ին հրատարակում է «Նոյեմբեր» մեկօրյա թերթը, որի մեջ նյութեր ունի նաև Չարենցը: 1926թ. դեկտեմբերի 6-ին կուսակցական պարտադրանքով «Նոյեմբերը» միավորվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հետ՝ ստեղծվում է Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների միությունը:

1926 - Երևանում լույս է տեսնում «Երկիր Նաիրի» վեպը: Գրել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում: Գրելուն զուգընթաց տպագրել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925): 1926-ին «Երկիր Նաիրին» Մ. Շահինյանի առաջաբանով ռուսերեն լույս է տեսնում նաև Մոսկվայում (թարգմանիչ՝ Հակոբ Խաչատրյան):


1926, 5 սեպտեմբեր - Երևանում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիանա Այվազյանին, որին սիրահարված էր: Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ: Նոյեմբերի 9-ի դատական նիստում դատապարտվում է 8 տարվա ազատազրկման (խիստ մեկուսացումով): Նույն նիստում պատժաչափը մեղմացվում է՝ դարձվում է 3 տարի (առանց խիստ մեկուսացման և իրավունքների սահմանափակման): Պատիժը կրում է Երևանի բանտում՝ «Ուղղիչ տանը»: Այս ընթացքում կնոջ վիճակի վատացման և մահվան կապակցությամբ նրան տրվել է 7 օր արձակուրդ, իսկ դրանից հետո աննպատակահարմար է համարվել հոգեկան ծանր դրության մեջ նրան կալանքի տակ պահելը: 1927թ. հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել «հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը»:

1927, հունվարի 1-2-ի գիշեր - Արտաարգանդային հղիություն ախտորոշմամբ Երևանի 1-ին հիվանդանոցում վախճանվում է կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը: Չարենցը շատ ծանր է տարել կնոջ մահը: Նրա հիշատակին են նվիրված ձոնված «Էպիկական լուսաբաց» ժողովածուն, «Նավզիկե» պոեմը, այլ բանաստեղծություններ:

1927 - Թիֆլիսում լույս են տեսնում «Ռուբայաթ», «Ժողովածու պոեմների», «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» գրքերը:

1928, 1 հուլիս - Աշխատանքի է անցնում Հայպետհրատի գեղարվեստական ենթաբաժնում որպես վարիչ: 1930թ. հունիսի 1-ին կազմավորվում է գեղարվեստական բաժին, որի վարիչ է նշանակվում նա: 1934թ. ապրիլի 1-ին նշանակվում է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր և այդ պաշտոնից ազատվում է 1935-ի մարտի 8-ին: Նույն օրն էլ Հայաստանի գրողների միություն է դիմում «Հայտարարությամբ» և պահանջում իրեն ազատել միության շարքերից:

1928, նոյեմբեր-դեկտեմբեր - Գրում է «Խմբապետ Շավարշը (Մի հատված «Ապստամբություն» չափածո վեպի առաջին գլխից)» պոեմը: Լույս է տեսնում «Նոր ուղի» ամսագրում (1929, թիվ 1):

1928 - Կազմում է «Գրականության դասընթաց» դասագիրքը: 1928-1933 թթ. կազմել և լույս է ընծաել 14 անուն դպրոցական դասագիրք և քրեստոմատիա: Իսկ 1936-ին մասնակցել է հայոց լեզվի և գրականության ծրագրերի կազմման աշխատանքներին:

1929 - Մոսկվայում լույս է տեսնում «Չորս բալլադ» ժողովածուն:

1929 - Մոսկվայի քաղաքային 2-րդ հիվանդանոցում երիկամի վիրահատությունից հետո (քարի հեռացում) սկսում և մինչև կյանքի վերջը շարունակում է օգտագործել թմրադեղեր:

1930 - Երևանում լույս է տեսնում «Էպիքական լուսաբաց» ժողովածուն: Փետրվարի 2-ին գրողների տանը կազմակերպվում է գրքի քննարկումը: Զեկուցում է Հ. Գյուլիքեվխյանը:

1931, 19-21 փետրվար - Լուսժողկոմատի կազմակերպած պոեզիայի հարցերին նվիրված ասուլիսում դասախոսում է «Ներկա պրոլետարական գրականության հիմնական տենդենցները» նյութով:

1931, մարտ - Ներգրավվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի, իսկ նոյեմբերին՝ Անդրկովկասյան պրոլետարական գրողների վարչությունների կազմում:

1931, 3 օգոստոս - ՀԳՄ քարտուղարության որոշմամբ գրողները կցվում են արտադրական ձեռնարկությունների: Չարենցը կցվում է Երևանի ծխախոտի գործարանին:

1931, 29 սեպտեմբեր - Ամուսնանում է Իզաբելա Նիազովայի հետ (ծնվ. 1909թ.), որը Մոսկվայում ավարտել էր 7-ամյա դպրոց: Ծնողները Բաքու էին տեղափոխվել Շամախիից: Իզաբելայից Չարենցն ունենում է երկու դուստր՝ Արփիկ (1932թ.) և Անահիտ (1935թ.): Մահացել է 1969-ին Երևանում:

1932, 17 փետրվար - Դիմում է Կենտկոմ և առարկում այն որոշման դեմ, որով մի քանի գրողների, նաև իրեն, մեկ տարով ազատում են զբաղեցրած պաշտոնից, նյութապես ապահովում, որպեսզի նվիրվեն գրական աշխատանքի: Այդ կապակցությամբ գրում է. «Ես ինձ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է միանգամայն կտրվել պրակտիկ աշխատանքից և զբաղվել ստեղծագործությամբ: Պետհրատի աշխատանքը միակ պրակտիկ ասպարեզն է, որին կապված եմ ես,- ինձ համար մի չափազանց հետաքրքիր ասպարեզ, որի մեջ կատարած իմ աշխատանքը, կարծում եմ վնասակար չէ ոչ ինձ, ոչ էլ պետհրատի համար»:

1932, փետրվար - «Նոր ուղի» ամսագրում (թիվ 2) տպագրվում է Հարություն Մկրտչյանի (Քսպե) «Խորհրդային Հայաստանի պոեզիան» հոդվածը, որի մեջ Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուի կապակցությամբ օգտագործվել են «իդեոլոգիական սխալներ», «իդեալիստական երկվություն», «ծայրահեղ ինդիվիդուալիստ», «սուբյեկտիվ իդեալիստ», «Չարենցը սայթաքել է», «Մեր պոեզիան պետք է ընթանա տրամագծորեն հակառակ ուղիով» արտահայտությունները: Այս հոդվածի հեղինակին Չարենցը բազմիցս խարազանեց իր էպիգրամներում:

1932, մարտ - «Գրական թերթում» (թիվ 2) տպագրվում է Ն. Զարյանի «Բաց նամակ Եղիշե Չարենցին» նյութը, որի մեջ գրում է. ««Էպիքակակն լուսաբացում» … դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը: … Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը: … Քո նահանջի և լռության պատճառն այն է… որ դու… մասսաների հետ թույլ ես կապված…»:

1932, 23 ապրիլ - ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին»: Մայիսի 9-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմը ընդունում է համանման որոշում՝ «Հայաստանի գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին»: Չարենցն ընդգրկվում է ՀԳՄ-ի վերակառուցման նպատակով ստեղծված հանձնախմբի կազմում:

1932, 4 դեկտեմբեր - Չարենցի գրական գործունեության 20-ամյա հոբելյանը նշելու նպատակով գրողների միությունում ստեղծվում է հանձնաժողով՝ Բակունց, Մահարի, Արմեն, Ալազան, Դաբաղյան: Սակայն հոբելյանը չի նշվում: 20-ամյակի կապակցությամբ լույս է տեսնում «Երկեր» մեծադիր հատորը, որն իմի է բերում նրա լավագույն էջերը:

1932 - Երևանում լույս է տեսնում «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը՝ նվիրված գրականությանը, արվեստին, գիտությանը և ժողովրդական տնտեսությանը:: Գրքի պատասխանատու խմբագիրը Չարենցն էր: Տեխնիկական խմբագրությունն արել էին Չարենցը և Տ. Խաչվանքյանը, ձևավորել էր Հ. Կոջոյանը: Խմբագրության կազմում են Չարենցը, Բակունցը և Եղիա Չուբարը: Գրքում զետեղված է նաև Չարենցի կենսագրությունն ու «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» պոեմը:

1933, 21 ապրիլ - «Գրական թերթում» լույս է տեսնում Մ. Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» աղմկահարույց հոդվածը, որի մեջ ընդդեմ սոցիալիստական ռեալիզմի պաշտպանվում էր ազգային հատկանիշների խտացման դիրքորոշումը, որի կրողն էր Չարենցը: Արմենը գրում է, որ Չարենցի ուղին «շարունակ եղել է ազգային հատկանիշների կոնսոլիդացիայի ուղին իր երկերում…»: Նրա ստեղծագործությունն ընթացել է «ազգային ինքնորոշման ճանապարհով»:

1933, 14 նոյեմբեր - ՀԿ(բ)Կ Կենտկոմը Ա. Խանջյանի բացակայությամբ որոշում է ընդունում «Հայպետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին»: Ըստ այդմ որոշվում է՝ «2. Արգելել Չարենցի «Գիրք ճանապարհիի» հրապարակումը: 4. Հեռացնել Չարենցին պետհրատի գեղարվեստական սեկտորի վարիչի պաշտոնից...»: Նոյեմբերի 22-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն Խանջյանի ղեկավարությամբ վերանայում է Նոյեմբերի 14-ի որոշումը. «Վերականգնել ընկ. Չարենցին պետհրատում իր նախկին աշխատանքում, նշելով, որ նրա նկատմամբ հարուցված մեղադրանքը հանդիսանում է ոչ ճիշտ»: Սակայն աննպատակահարմար են գտնում «Գիրք ճանապարհիի» թողարկումը:

1933, 1 դեկտեմբեր - Հայ գրողների ընդանուր ժողովում զեկուցում է Վ. Կիրպոտինը, քննադատում է Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» հոդվածը և դատապարտում Չարենցի ու նրա համախոհների գրական դիրքորոշումը:

Նույն օրը Չարենցը զայրալից ու վրդովված նամակ է հղում Մ. Շահինյանին և խոսում այն ծանր կացության մասին, որի մեջ հայտնվել է ինքը «Գիրք ճանապարհին» արգելվելուց հետո: Տեղեկացնում է, որ համանման բովանդակության մի նամակ 2 օր առաջ օդային փոստով ուղարկել է Ստալինին:

1934, 7 ապրիլ - Դիմում է գրողների միության կազմկոմիտեին և ցանկություն հայտնում զեկուցելու հետևյալ նյութերով՝ 1. Խորհրդային գրականության լեզուն, նրա նվաճումները, թերությունները, զարգացման ներկա հեռանկարները, 2. Հետհոկտեմբերյան հայ պոեզիայի տաղաչափությունը և նրա զարգացման տենդենցները և հեռանկարները, 3. Ռուսական խորհրդային պոեզիան, նրա ձևական տենդենցներն ու հեռանկարները և ազդեցությունը հայ խորհրդային պոեզիայի վրա:

Հունիսի 28-ին բանախոսում է «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» նյութով:

1934, 6 մայիս - «Գիրք ճանապարհի» գրքի արգելքի պատճառով դիմում է «Հ.Խ.Գ.Մ. կազմկոմիտեին»՝ «Ելնելով այս հանգամանքից, խնդրում եմ մինչև իմ գրքի մասին դրական լուծում ստանալը համարել ինձ Խ. Գ. միությունից դուրս»:

1934, հուլիսի վերջ - Երևանում 5000 օրինակ տպաքանակով լույս է տեսնում «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Նկարիչ-ձևավորող՝ Հակոբ Կոջոյան: Գիրքը պետք է լույս տեսներ 1933-ին: Բայց այն դարձել էր բանսարկությունների առարկա և Կենտկոմի կարգադրությամբ կալանվել: Չարենցն ստիպված գրքից հանում է «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» պոեմը և դրա փոխարեն ավելացնում «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինները:

1934, 1-5 օգոստոս - Երևանի կուլտուրայի տանը հրավիրվում է Հայաստանի գրողների առաջին համագումարը: 7-րդ նիստում, օգոստոսի 5-ի երեկոյան ելույթ է ունենում Չարենցը: Նա ընտրվում է ՀԳՄ վարչության և ԽՍՀՄ գրողների համագումարի պատվիրակության կազմում:

1934, օգոստոսի սկիզբ - Երևանում Չարենցի թարգմանությամբ լույս է տեսնում Մ. Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» գիրքը, որը նախատեսված էր խորհրդային գրողների առաջին համագումարի պատգամավորներին նվիրելու համար:

1934, 17 օգոստոսի - 1 սեպտեմբեր - Տեղի է ունենում ԽՍՀՄ գրողների առաջին համագումարը: Օգոստոսի 29-ին, համագումարի 20-րդ նիստում ելույթ է ունենում Չարենցը: Նրա ելույթը ժամանակին տպագրվել է «Հանուն սինթետիկ արվեստի» վերնագրով:

1934 - Չարենցի խմբագրությամբ լույս է տեսնում Մ. Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածու» շքեղ հատորը:

1934 - Չարենցի խմբագրությամբ լույս են տեսնում Ջ. Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները» (թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ» (թարգմանիչ՝ Գևորգ Ասատուր) գրքերը: Խմբագրում է Շեքսպիրի «Արքա Լիրի» Հ. Մասեհյանի թարգմանությունը:

1934-ից - Մասնակցում է «Անթոլոգիա հայ պոեզիայի» գրքի ստեղծման աշխատանքներին: Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի և բրյուսովյան հրատարակության 20-ամյակի կապակցությամբ այս նոր գիրքը պիտի գար շարունակելու սկսված գործը: Գիրքը լինելու էր Բրյուսովի ժողովածուի լրացված ու վերափոխված հրատարակությունը, որի խմբագիրը պետք է լիներ Գորկին: Չարենցին հանձնարարվում է գրքի միջնադարյան և ժողովրդական պոեզիայի բաժնի աշխատանքների ղեկավարությունը: Սակայն նա գրքի ստեղծման աշխատանքներին բազմակողմանի մասնակցություն է բերում: «Անթոլոգիան» լույս է տեսնում 1940-ին, Մոսկվայում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:

1934, 30 դեկտեմբեր - Հանդիպում է Երևանի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ: Լեփ-լեցուն դահլիճում նրան դիմավորում են հոտնկայս և խանդավառ ծափերով: Նստելու տեղ չլինելու պատճառով հանդիսականների մի մասը խռնվում է միջանցքում: Ներածական խոսք է ասում Ս. Հարությունյանը, զեկուցում է Ռ. Զարյանը, ելույթ են ունենում Ս. Հակոբյանը և ԱՄՆ-ից ժամանած Պ. Սելյանը: Ասմունքով հանդես է գալիս Ա. Ոսկանյանը: Ելույթ է ունենում նաև Չարենցը, որին, մամուլի վկայությամբ, «դահլիճը դիմավորեց բուռն ու երկարատև ծափահարությամբ»:

1935, 9 հունվար - Որպես պատգամավոր մասնակցել է խորհուրդների 8-րդ համագումարին ևընտրվել է ՀԽՍՀ կենտգործկոմի անդամ:

1935, 25 փետրվար, 22 մարտ, 23 մարտ, 23 ապրիլ - ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունում հարցաքննվել է որպես ահաբեկիչ:

1935, 8 մարտ - Դիմում է գրողների միության վարչությանը և հայտարարում, որ այդ օրվանից «դուրս է գալիս գրողների կորպորացիայից»: Չարենցին ՀԳՄ շարքերից հեռացնելու կապակցությամբ տեղի է ունեցել երկու նիստ. մարտի 11-ին ՀԳՄ վարչության կուսակցական խմբակի, մարտի 13-ին, բանաստեղծի ծննդյան օրը, ՀԳՄ վարչության: Երկու նիստերն էլ «խստիվ դատապարտում են Չարենցի ըստ էության հակախորհրդային, հակահասարակական վերջին հայտարարությունը և գտնում անհրաժեշտ նրան հեռացնել Հայաստանի խորհրդային գրողների միությունից և վարչությունից»:

1935, 6 հունիս - վերականգնվում է Հայաստանի գրողների միության կազմում:

1935, հունիս - Մոսկվայում հանդիպում է Վիլյամ Սարոյանին: Այդ հանդիպման մասին հետագայում հիշարժան էջեր է գրել մեր մեծ հայրենակիցը, «Ես իմ անուշ Հայաստանին» համարել մեր Տերունական աղոթքը՝ «Հայր մերը»:

1935, 9 հուլիս - Մոսկվայում հանդիպում է Ռոմեն Ռոլանին և բանակցում նրա «Ժան Քրիստոֆ» վեպը թարգմանելու մասին: Այդ կապակցությամբ 1935թ. սեպտեմբերի 30-ին նամակ է հասցեագրել Ռոլանին: Նույն թվականի հոկտեմբերի 20-ին Ռոլանը պատասխանել է. «Ուրախ եմ, իմանալով, որ իմ «Ժան Քրիստոֆը» թարգմանվելու է հայերեն»: Ռոլանի նամակը «Առաջաբանի փոխարեն» վերնագրով տպագրվում է «Ժան Քրիստոֆի» 1937-ին տպագրված 1-ին հատորում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:

1935, հուլիս - Բնակարան է ստանում Երևան, Սունդուկյան 6 հասցեյով: Ներկայումս՝ Մաշտոցի 17, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն-թանգարանը:

1935, աշուն - Գրողների միությանը կից կազմակերպում է երկամյա երեկոյան գրական համալսարան: Մի կարճ ժամանակ Չարենցը դասավանդում է բանարվեստ և տաղաչափության հիմունքներ:

1935, 30 դեկտեմբեր - ՀԽՍՀ 15-ամյակի կապակցությամբ Մոսկվայում, Կրեմլում ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունում է Հայաստանի աշխատավորության պատվիրակությանը, որի կազմում գրողներից ներկա էին Ս. Զորյանը, Ն. Զարյանը և Վ. Անանյանը: Ստալինը Զորյանի հետ վարում է այսպիսի զրույց. «Ստալին - Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը: Զորյան - Ոչինչ: Ստալին - Նրան կարծեմ նեղացնում են: Զորյան - Նա այժմ իրեն հրաշալի է զգում»:

Ստալինի այս վերաբերմունքից հետո Հայաստանի «Կոմունիստ» ռուսերեն թերթը 1936թ. հունվարի 20-ին տպագրում է հարցազրույց Չարենցի հետ, «Գրական թերթում» 1936թ. հունվարի 20-ին լույս է տեսնում Ալազանի «Օպերային թատրոն ունե՞ք… ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը», իսկ 1936թ. փետրվարի 12-ին՝ Ս. Հարությունյանի «Չարենցը և կլասիկ պոեզիան» հոդվածները:

1936, 7 հունվար - ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Չարենցը նշանակվում է Ա. Ս. Պուշկինի մահվան 100-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նախագահ: Նա կզմում է հոբելյանը կազմակերպելու և անցկացնելու արտակարգ հարուստ ծւագիր: Սակայն Խանջյանի սպանությունից հետո մեկուսացվում է այդ աշխատանքից, իսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1936թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ նշանակվում է նոր նախագահ: Չարենցը չի ընդգրկվում անգամ հանձնաժողովի կազմում:

1936, 2 փետրվար - Անդրերկրկոմի բյուրոն բավարարում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի խնդրանքը՝ գրող Եղիշե Չարենցին հատուկ բուժման նպատակով արտասահման ուղարկելու կապակցությամբ: Հատկացվում է անհրաժեշտ տարադրամ: Իսկ 1936թ. հունիսի 29-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն որոշում է արտասահմանում գտնվելու ընթացքում Չարենցի ընտանիքին հատկացնել 800 ռուբլի: Խանջյանի սպանությունից հետո Չարենցի արտասահման մեկնելու գործը ձախողվում է: 1936թ. օգոստոսի 22-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն որոշում է. «Նկատի ունենալով, որ Չարենցի արտասահման մեկնելը մոտիկ ժամանակներում չի իրականանա՝ չեղյալ համարել Կենտկոմի բյուրոյի 1936թ. հունիսի 29-ի որոշումը՝ Չարենցի ընտանիքին 800 ռուբլու չափով նպաստ տալու մասին»:

1936, 28 մայիս - Հայրենի հողին է հանձնվում Կոմիտասի աճյունը (մահ. 1935թ. հոկտ. 22-ին Փարիզում): Նրա մահվան ու հուղարկավորության տպավորություններով և հիշատակի ոգեկոչմամբ գրում է «Կոմիտաս», «Կոմիտասի հիշատակին» պոեմները և մի քանի բանաստեղծություն:

1936, 9 հուլիս - Թիֆլիսում սպանվում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Չարենցի «Դոֆինը նաիրական» սոնետների շարքը կուսակցական և ազգային այդ ծանր աղետի սուր և հուսահատ գիտակցումն է:

1936, հուլիս - օգոստոս - Ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ ու մտավորականներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաև Չարենցի մասին:

1936, օգոստոս - 1937 փետրվար - Գրում է «Որպես գորշ, դեղին տերևներ» պոեմը և ուրվագծում վերահաս ողբերգությունը:

1936, 24 սեպտեմբեր - Ենթարկվում է տնային կալանքի: ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունը նրանից ստորագրություն է վերցնում՝ ըւտ որի «գտնվելով հետաքննության ենթակայության տակ, պարտավորվում է մինչև դատը չբացակայել քաղաքից»:

1936, 16 նոյեմբեր - ՀԽՍՀ ՆԳԺԿ կողմից ենթարկվում է հարցաքննության: Մեղադրվում է որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, տրոցկիստ, ահաբեկիչ:

1936 - Երևանում լույս են տեսնում «Պոեմներ» և «Մաճկալ Սաքոյի պատմությունը» գրքերը:

1936-1937 - Գլավլիտի տարբեր «Գաղտնի» գրություններով Չարենցի գրքերը հանվում են գրադարաններից, գրախանութներում դադարեցվում է դրանց վաճառքը, ցրվում են տպագրության պատրաստ գրքերի շարվածքները:

1937, 17-21 ապրիլ - Տեղի է ունենում Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը: Չարենցի ժառանգությունն ուսումնասիրող Վ. Կիրպոտինը հայտարարում է. «Չարենցի ձեռքից բռնեց թշնամին»:

1937, 30 մայիս - Բաց նամակով դիմում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն՝ ապացուցելու, որ ինքն անմեղ է:

1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երևան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն և վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը:

1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու և բնակարանը խուզարկելու համար: Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: Նրան մեղադրանք է ներկայացվում ըստ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 67, 68, 78 հոդվածների, նշվում, որ Չարենցը շարունակում է «ակտիվ պայքար մղել ընդդեմ խորհրդային իշխանության» և կալանավորում ՆԳԺԿ-ի ներքին բանտում: Չարենցի դեմ հարուցվում է նաև լրացուցիչ մեղադրանք՝ նախատեսված 17-65 հոդվածներով:

1937, 25 սեպտեմբեր - Իզաբելա Չարենցը դիմում է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Միկոյանին և խնդրում, հաշվի առնելով ամուսնու առողջական ծանր վիճակն ու անմեղսունակությունը, միջոցներ ձեռնարկել՝ ազատելու բանտից: Չարենցին ոչ միայն չեն ազատում, այլև այս նամակն առիթ է դառնում 1937թ. նոյեմբերի 23-ին ձերբակալելու Իզաբելային, մեղադրանք ներկայացնելու ըստ 69-րդ հոդվածի, որ նշանակում է, թե իշխանություններից թաքցրել է ամուսնու հանցագործությունները, և 1938թ. հուլիսի 15-ին, որպես սոցիալապես վտանգավոր տարր՝ 5 տարով աքսորելու Ղազախստան:

1937, 27 սեպտեմբեր - 6 հոկտեմբեր - Բանտում գիշերը նամակ է գրում Ա. Իսահակյանին և նրան ձոնում մի բանաստեղծություն: Նամակից. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը,- սիրտս լցվեց- և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն: … Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին»:

1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. «Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք»:

1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Sponsored Links
Непрочитано 30.12.2008   #2
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:
Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անց
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #3
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #4
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

...................Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային


Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են , թե ես վաղուց չկամ,-
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում , ինչպես հուշ հառնի,-
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա:-
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #5
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Sponsored Links
Непрочитано 30.12.2008   #6
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:--

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում--
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում...

Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,--
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա'ն այս հեռուն...

Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ...

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև'ն այդ արի,
Վառված հրով աշխարհի...
Չկա՜ ուրիշ արև է'լ.
Նա' է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ'...

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար.--
Մեր անցյալի խորամիտ
Է'ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար...

1933.V. 9
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #7
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ
(Նոր Ուղղագրությամբ)

Եղիշե Չարենց

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապուգներ հագին
Եւ գահը արել է ֆայտոն:
Նստել է քշում է բռի,
Վարգում է, ոտնում է անցնում,
Տիրան է, Ներոն է բռնի,
Սփռում է արյուն ու արցունք:
Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ մակածում,
Որ հետո ահավոր պարպի,
Խլացնի որոտներն ապեղեն,
Եւ ինչպես միջուկը պայթի,
Հուրհրա լավան հրեղեն:
Շառաչի, հորդանա, հորդի,
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արևներ մորթի
Այս կինտոն սարդի ճակատով:
Օ՜, երբ է Մըսըրը եղել,
Մեր հիմքում նման հոր փորող,
Ոչ ոք մեզ այսպես չի նեղել,
Ինչպես այս հարճորդին կարող:
Սև կառքի կառապան լկտի`
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մտքի,
Զրկում է մեզ հունդից ազգային:
Ի՜նչ անե նստվածքը ռամիկ,
Կավատի դավից անտեղյակ,
Արև էր, դառել է մահիկ
Աշխարհոմ մնացել մենակ:
Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եղավ մեզ չլսված մի նեռ,
Թիֆլիսի նեղճակատ կինտոն:

1937 թ., բանտ
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #8
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, - էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, - էլի´ կը տեսնես:
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #9
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #10
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին:-
ԵՎ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար
ԵՎ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնյին քար:
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
ԵՎ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ
Այդ նրանից է, որ ուզուն ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի:-
Այդ նրանից է որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան,
Ոչ Տերյանի բարբառը նվագան,
Ոչ Նարեկի մրմունջը մագաղաթյա:-
ԵՎ ոչ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջական,-
Բայց նա կգա- լեզուն այս երկաթյա մերքի
ԵՎ խոհերի այս խոր ու երկրակամ...
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Sponsored Links
Непрочитано 30.12.2008   #11
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

#18Ерванд Маргарян
12 июн 2008 в 1:24

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊՃՐՈՒՀԻՆ»
ՇԱՄԻՐԱՄ

Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա´յլ է աշխարհը հիմա, ա´յլ է հիմա Նաիրին,
Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի´ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝
Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո´չ վեճ է էլ հարկավոր, ո´չ պատերազմ մահառիթ---
Արքաների համար նոր--- բավական է մի ժպիտ.---
Միայն ակնարկ մի թեթև--- և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.---
Կգան մեկ-մեկ ու սիրով --- ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:

--- Բայց կլինի մի գիշեր --- ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

Նորի´ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի---
Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի:

Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին---
Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին:

Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի, որպէս զոհ--- բայց չես հաղթի դու նրան.
--- Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ ---

1920
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #12
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին ...
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #13
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Նոր լույս ծագեց աշխարհին։

Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

9.V.1933թ.
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #14
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Լուսմփոփի՜ պես աղջիկ

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ ... Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն ... Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ ...
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Непрочитано 30.12.2008   #15
Margaryan
Հայոց
 
Аватар для Margaryan
 
Регистрация: 19.04.2008
Адрес: Russia
Сообщения: 668
Thanks: 7
Thanked 33 Times in 31 Posts
Margaryan is on a distinguished road
Отправить сообщение для  Margaryan с помощью ICQ Отправить сообщение для Margaryan с помощью MSN
По умолчанию Re: Եղիշե Չարենց /Eghishe Charenc/Егише Чаренц

Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա, -
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն ...
__________________


Sign up for the forum and talk

Зарегистрируйся на форуме и общайся

Margaryan isimli Ьyemiz şuan sistemimize bağlı değildir. (Offline)   Ответить с цитированием
Sponsored Links
Ответ


Здесь присутствуют: 1 (пользователей - 0 , гостей - 1)
 
Опции темы
Опции просмотра

Ваши права в разделе
Вы не можете создавать новые темы
Вы не можете отвечать в темах
Вы не можете прикреплять вложения
Вы не можете редактировать свои сообщения

BB коды Вкл.
Смайлы Вкл.
[IMG] код Вкл.
HTML код Выкл.
Быстрый переход


Часовой пояс GMT +2, время: 19:47.


Рейтинг@Mail.ru


vBulletin® Version 3.7.2. Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.
Перевод: zCarot
Advertisement System V2.5 By   Branden